ՎԵԴԻԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ,,ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ, ՄԱՔՈՒՐ ԲՆՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՈՒՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ,, ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ: ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՐԹԻ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՔՐԵՑԻՆ ՎԵԴԻԻ ՓՈՂՈՑՆԵՐԸՙ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ: ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ԷՐ՝ ՀԱՍԿԱՑՆԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԻՐԵՆՑԻՑ: ԱՊՐԵՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՆՐԱ ԴԵՄ:

Read more

Վեդիի ավագ դպրոցում մայիսի 22-ին տեղի ունեցավ <<Համբարձման տոն>>-ին նվիրված միջոցառում: Աշակերտները ողջ միջոցառման ընթացքում բեմականացված տարբերակով ցուցադրեցին Հիսուսի համբարձվելը, <<Ջան գյուլում>> խաղացին և պարերով ու երգերով լցրեցին դահլիճում տիրող մթնոլորտը: 

Read more

Վեդիի ավագ դպրոցի սաները մասնակցեցին Ազգային ասմունքի մրցույթին, որը տեղի ունեցավ Արտաշատի ազգային ինստիտուտում: Վեդիի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Բարսեղ Մինասյանը և 12-րդ դասարանի աշակերտ Գագիկ Մարգարյանը փայլուն ներկայացան: Շնորհակալություն նրանց գերազանց մասնակցության համար:

Read more

2017 թ. մայիսի 18-ին Վեդիի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին և կատարեցին երդման արարողություն։

Read more

Վեդիի ավագ դպրոցի 2015-2016թթ ուսումնական տարվա շրջանավարտները հարգանքի տուրք են մատուցում արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կատարվում է երդման արարողություն՝ մեր սուրբ նահատակների արյան վրեժը լուծելու, հայոց տունը շենացնելու, հզոր հայրենիք ստեղծելու հաստատուն խոստումներով: Այսուհետ երդման այս արարողությունը ավանդույթ կդառնա հետագա բոլոր շրջանավարտների համար: Մեր հերոսների թափած արյան յուրաքանչյուր կաթիլի հատուցման, ամուր, անկախ ու բարգավաճ Հայաստան ստեղծելու այս սուրբ երդումը կհնչի […]

Read more

     2017թ.-ի մարտի 23-ին Վեդիի ավագ դպրոցում նշվեց գրքի միջազգային օրը: XIգ դասարանում դասղեկի բաց դաս էր, որի կարգախոսն էր՝ <<Խոնարհվի′ր գրքին, որ բարձրանաս նրանով>>: Աշակերտները իրենց գեղեցիկ հայերենով, երգով, հետաքրքիր տեղեկություններով հիացրեցին և զարմացրեցին ներկաներին: Դասը ստացված էր, քանի որ այն  սեր ցանեց աշակերտների հոգում դեպի գիրքը, գիրը, ընթերցանությունը: Դասղեկը՝ Նաիրա Հովասափյանը, ով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին […]

Read more
1 2